Ինչպես կազմել արդյունավետ հայտարարություն
Ձեր հայտարարությունը պետք է ուշադրություն գրավի առաջին իսկ հայացքից:
Վերնագիր
Ընտրեք այնպիսի վերնագիր, որը արտացոլում է ձեր հայտարարության իմաստը, իմաստալից է և հետաքրքրաշարժ: Օրինակ՝ գերադասելի է «Վաճառվում է Ժիգուլի» – ի փոխարեն գրել «Վաճառվում է մեքենա՝ ՎԱԶ 2106, 1988թ»:
Հայտարարության տեքստը
Հայտարարությունը կազմելիս մտածեք այն մասին, թե ընթերցողը ինչ կցանականար իմանալ ձեր ապրանքի և ծառայության մասին: Տեքստում ապրանքը կամ ծառայությունը բնութագրեք այնպես, որ ընթերցողի համար իսկույն պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը գնում: Որքան շատ դուք տեղեկացնեք ձեր ապրանքի և ծառայության մասին, այնքան մեծ է հավանականությունը, որ հայտարարությունը կհետաքրքրի այցելուներին:
Ճշգրիտ կերպով տեղադրեք կետադրության նշանները: Բառերը գրեք առանց սխալների:
Եթե դուք վաճառքի համար առաջարկում եք մի քանի ապրանքատեսակ, որոնք վերաբերվում են տարբեր բաժինների, ապա գերադասելի է ամեն մի ապրանքին վերաբերվող հայտարարություն տեղադրել համապատասխան բաժնում:
Ավելացրեք նկար
Համապատասխան նկարը հետաքրքրություն կառաջացնի և ընթերցողը ավելի լավ պատկերացում կկազմի ձեր առաջարկի մասին: